Գունավոր հեղափոխությունները և Հայաստանը.Նատալյա Սաղիյան

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ արդեն շուրջ մեկ տասնամյակ աշխարհի տարբեր անկյուններում ՛կազմակերպվում՛ են գունավոր հեղափոխություններ: Այո,
հենց կազմակերպվում են, քանզի շահագրգռված ուժերը որպես կանոն գտնվում են տվյալ երկրի սահմաններից դուրս և հետապնդում են սեփական նպատակները,
որոնք ամենևին չեն համընկնում տվյալ երկրի շահերի հետ:

Այստեղ հարկավոր է նշել նաև, որ հեղափոխությունները հրահրվում էին ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ուսումնական զանազան ծրագրերով պատրաստված հատուկ սադրիչների կողմից, որոնք ամիսներ /երբեմն՝ տարիներ/ շարունակ ներթափանցում էին տվյալ երկրի տարբեր պետական օղակներ հետագայում փսևդո-հեղափոխություն կազմակերպելու և իրականացնելու նպատակով: Բոլոր գունավոր հեղափոխությունները անցել են բռնության կիրառմամբ /երկու կողմից/, հեղափոխությունից հետո եղել են այս կամ այն
չափով ռեպրեսիաների, լուստրացիայի դրսևորումներ: Ծայրահեղականության դրսևորումները նույնպես բնորոշ են եղել գրեթե բոլոր գունավոր հեղափոխություններին:
Սակայն կա ևս մեկ խորհրդանշական, կամ ավելի շուտ՝ հատկանշական երևույթ, որը հաջորդել է բոլոր գունավոր հեղափոխությունները: Այդպիսի արհեստականորեն հրահրված հեղափոխությունների արդյունքում իշխանության հասած անձինք որպես կանոն կարողացել են իշխանությունը պահել համեմատաբար կարճ ժամանակ, կիրառելով բռնապետությանը բնորոշ մեթոդներ:
2003 թ. հանրահայտ վարդերի հեղափոխության արդյունքում իշխանության եկած Ջորջ Վաշինգտոնի համալսարանի /ինչպես նաև մի շարք այլ արևմտյան ուսումնական հաստատությունների/ շրջանավարտ՝ Միխաիլ Սահակաշվիլին 2007 թվականին ինքը ուժ կիրառեց իր դեմ բողոքի ակցիաներ իրականացնող ժողովրդի դեմ: Կան տեղեկություններ, որ Սահակաշվիլու կողմից նշանակված ներքին գործերի նախախարի թողտվությամբ /նաև անձնական մասնակցությամբ/ իրականացվել են խոշտանգումներ և այլ բռնություններ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2010-2011 Թունիս, Բեն Ալիին ստիպեցին հրաժարական տալ, իրեն մեկ օրով փոխարինեց Մոհամմեդ Գաննուշին, այնուհետև 11 ամիս երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրեց Ֆուադ Մեբազան, որի պաշտոնավարումը տևեց ամիսներ և 2011 թվականի նոյեմբերին անցկացված ընտրությունների ժամանակ երկրի նախագահ ընտրվեց Մոնսեֆ Մազրուկին, որը սակայն երկար չկարողացավ մնակ իշխանության ղեկին և երեք տարի անց պարտվեց
ընտրությունների արդյունքում:

2011 թվականի հունվար-փետրվար ամիսներին Եգիպտոսում տեղի ունեցած ՛արաբական գարունը՛ հանգեցրեց 1981 թվականից երկիրը ղեկավարող Հոսնի Մուբարակի պաշտոնոնկությանը: Իր փոխարեն երկրի ղեկը հանփնվեց Մոհամմեդ Մուրսիին, որը սակայն երկու տարի անց զանազան մեղադրանքներով 2015 թվականի մայիսի 16-ին դատապարտվեց մահապատժի, որը համաշխարհային ճնշումների արդյունքում փոխարինվեց ցմահ բանտարկությամբ: Մուրսին մահացավ 2019 թվականին շպիոնաժի մեղադրանքով դատավարության ժամանակ: Եգիպտոսի ժողովուրդը մինջ օրս ասում է,
որ Մուբարակի ժամանակ կյանքը ավելի լավ էր:

Նման գույնավոր սեզոնային հեղափոխություններ կազմակերպվել են նաև Ուկրաինայում, Լիբիայում, Ալժիրում, Սիրիայում, Սաուդյան Արաբիայում, ուղեկցվել են մարդկային զոհերով, ռերպեսիաներով և այլ տեսակի բռնություններով, ինչպես նաև ինքնահրկիզման դեպքերով: Սաուդյան Արաբիայում այն ճնշվել է և ըստ էության չի բերել էական փոփոխությունների:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարելի է երկար շարունակել այս ցանկը, սակայն ես այստեղ կանգ կառնեմ:
Զանազան գունավոր կամ այլ որակումներ ստացած հեղափոխություն-հեղաշրջում-իշխանափոխությունները մեր ժամանակներին բնորոշ համախտանիշ են դարձել: Ունեն շատ ընդհանրություններ՝ դրանց ոտքերը աճում են նույն տեղից, իրականացման գործիքակազմը նույնն է, տուժողը միշտ նույնն է /հասարակ ժողովուրդը, որը միշտ խաբված է լինում/, դրանք ամենևին չեն հետապնդում ժողովրդի կյանքը ավելի բարեկեցիկ դարձնելու նպատակը, դրանց արդյունքում իշխանության եկած, որպես կանոն ոչ արհեստավարժ, սիրողական կորգով քաղաքականությամբ
զբաղվող, պատասխանատվության զգացում չունեցող անձնավորությունները սովորաբար շատ կարճ են կարողանում պահել իշխանությունը, այն էլ տվյալ երկրի գործող սահմանադրությունը ոտնահարելով և իրականացնելով ռեպրեսիաներ: Հայաստանը այդ շարքում ունի իր ուրույն տեղը, քանի որ մենք գնացին ավելի հեռու, մոգոնեցինք վեթինգ կոչվածը, ինչը ուղղակի զենք է, որը իշխանությունը կիրառում է անցանկալի /այսինքն՝ իշխանության քմահաճույքները չկատարող և կամայականություններին կուլ չգնացող/ պաշտոնյաներից ազատվելու համար:
Առակը ի՞նչ կցուցանե: Դա թողնում են յուքանչյուրիդ ինքնուրույն որոշելու:

Միայն մեկ բան կխնդրեմ՝ հիշեք 1991 թվի ընտրությունների արդյունքում իշխանության եկածների արածները և որոշեք ձեր համար, արդյոք դուք ուզում եք կրկին կանգնել նույն փոցխի վրա:

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ 
Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով