Հեղափոխական մոտիվներով քաղաքագիտական օրինաչափություններ.Անդրանիկ Թևանյան

Քաղաքագիտությունը ճշգրիտ գիտություն չէ, բայց կան բոլոր ժամանակների ու բոլոր ժողովուրդների համար ընդհանրական օրինաչափություններ և կանոններ, որոնք հնարավորություն են տալիս գրեթե 100–տոկոսանոց ճշգրտությամբ տալ գնահատականներ ու անել քաղաքական կանխատեսումներ։

Հեղափոխությունները, լինեն դրանք գաղափարական կամ տեխնոլոգիական, նույնպես իրենց օրինաչափություններն ունեն և տեղավորվում են քաղաքագիտական կանոնների մեջ։ Նշենք դրանցից մի քանիսը՝

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1. Ցանկացած հեղափոխական ուժ, գալով իշխանության, դառնում է մոլի հակահեղափոխական։

2. Հեղափոխությունը կերակրում է իր զավակներին։

3. Հեղափոխությունը բաժանում է իր զավակներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

4. Հեղափոխությունը խժռում է իր զավակներին։

5. Մինչհեղափոխական փուլը ենթադրում է կոնսոլիդացիա, իսկ հետհեղափոխական փուլը բերում է պառակտման ինչպես հեղափոխականների թիմում, այնպես էլ հանրության մեջ։

6. Հեղափոխության բերած արժեքները մշտապես անհրաժեշտ է լինում պաշտպանել հեղափոխականներից։

7. Հեղափոխական կարգախոսները միշտ հանուն ազատության են, բայց հեղափոխության արդյունքները, որպես կանոն, խորացնում են ավտորիտարիզմը, այսինքն՝ հեղափոխության արդյունքում ստանում ենք նույնը կամ ավելի վատը։ Ամբոխի հեղափոխությունը ստրկացնում է ամբոխին՝ վերջինիս կամքով ու ցանկությամբ։

8. Ծայրահեղ հեղափոխականները միշտ ունենում են թշնամական երկրի աջակցությունը և 5–րդ շարասյան ֆունկցիա են կատարում։

9. Հեղափոխությունից օգտվում են հիմնականում տականքները, այսինքն՝ նրանք, ովքեր հասարակության հատակն են ներկայացնում, կամ նրանք, ովքեր պայքարել են հեղափոխության դեմ, բայց հետո արագ գունափոխվել։

10. Հեղափոխության առաջին ալիքի ներկայացուցիչները պետություն չեն կարող զարգացնել։ Առաջին ալիքի ներկայացուցիչները «քանդող բրիգադ» են։ Գալիս են, ավերում են, բայց տեղը ոչինչ չեն սարքում։ Պետությունը զարգացնում են հետհեղափոխական շրջանի մերիտոկրատիայի ներկայացուցիչները՝ պրոֆեսիոնալ ու բարոյական հատկանիշներ ունեցողները։

Քաղաքագետ  Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով