Կյանքից հեռացավ Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սերգեյ Մագալյանը

Ցավալի լուր:

Կյանքից հեռացավ Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սերգեյ Մագալյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

…..

ՍԵՐԳԵՅ ՄԱԳԱԼՅԱՆ

ՀՀ վաստակավոր  արտիստ

Ծնվել է 1948թ. օգոստոսի 6-ին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1984թ-ից աշխատում է թատրնում:

Թատրոնում կերտել է ավելի քան 90 դեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Գ.Գորինի «Հիշատակման  աղոթք» (Տևիե), Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Ֆամուսով), Ա.Օստրովսկու «Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ» (Կրուտիցկի), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Օսեփ), Ա. Գրիգորյանի, Մ. Մարինոսյանի «Փշրված շղթա» (Այր), Բրիկերի, Լասեգի «Ախ, այդ ֆրանսիական հնարքները» (Լամար), Լ.Շանթի «Կայսր» (Վասիլ), Ա.Չեխովի «Երեք քույր» (Չեբուտիկին) և այլն:

2007թ.-ին  «Երեք քույր» ներկայացման Չեբուտիկինի դերի համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Լավագույն դերասան» անվանակարգում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով