Հալեպում տասնյակ զոհեր կան. մի շարք շրջաններում լարված իրավիճակ է

Երեկ կրկին ականակոծվել է Սիրիայի Հալեպ քաղաքը:

Այս մասին SHANTNEWS-ին հայտնում է Հալեպի իր աղբյուրը։ Տասնյակ ականներ են ընկել Հալեպի ծայրամասային շրջաններում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախնական տվյալներով՝ կան զոհեր, իսկ վիրավորների թիվը հասնում է 15-ի: Ըստ ականատեսների՝ մի քանի թաղամասերում իրավիճակը քաոսային է՝ զոհերի դիերը մնացել են այրված ավտոմեքենաների տակ:

«Ալ Մայադին» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Հալեպի ականակոծման ամբողջական պատասխանատուն Թուրքիայի անմիջական հովանավորությունը վայելող «Ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորումն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով