Որպեսզի Հայաստանում տուրիզմը զարգանալու շանս ունենա, նախ Հայաստանը պետք է մաքրվի հեղափոխություն կոչվող ավերիչ չարիքից

Նիկոլը երեկ ասել է, թե Տավուշում կարող է զարգանալ տուրիզմը: Ինձ հետաքրքիր է, թե նա ոն՞նց է դա պատկերացնում, որ տուրիստները գան Իջևան ու տեսնեն, թե ոնց են ոստիկանները իր հրամանով բիրտ ուժ կիրառում քաղաքացիների հանդեպ, դաժան ծեծի ենթարկում ու փռում ասֆալտների՞ն: Ո՞ր մի տուրիստը դրանից հետո կցանկանա էլի գալ Հայաստան. ոչ մեկ: Ու փաստ է, որ վերջին մի տարում Հայաստան եկող տուրիստների թիվը զգալիորեն նվազել է, որովհետև ոչ մեկ չի ուզի գալ մի երկիր, որտեղ անկայուն և հեղափոխական վիճակ է, ոչ ոք իրեն ապահով չի զգա նման երկրում, որտեղ նույնիսկ քաղաքացին իրեն ապահով չի զգում:

Որպեսզի Հայաստանում տուրիզմը զարգանալու շանս ունենա, նախ Հայաստանը պետք է մաքրվի հեղափոխություն կոչվող ավերիչ չարիքից, որից հետո էլ դեռ պետք է մտածել ծառայությունների մակարդակը բարձրացնելու մասին, որովհետև խայտառակ ցածր է: Ու պետք է նաև քաղաքակրթվենք, որովհետև տուրիստները սիրում են քաղաքակիրթ ու բարեկիրթ մարդկանց հետ շփվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ`Կարեն Վարդանյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով