«Նիկոլը գնալով թուլանալու է». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանի այցերը գնալով վերածվելու են մղձավանջի։ Նոր իշխանությունների համաժողովրդական երկրպագության մեղրամիսը մոտենում է իր ավարտին։

Փաշինյանի կախարդական փայտիկը Իջեւանում վերածվեց մահակի, Գյումրիում ժողովրդի վարչապետը՝ ժողովրդի վրա մունաթ եկող չինովնիկի։

Մարդիկ, որոնք անցյալ տարի իրենց ձեռքերի վրա նրան բերեցին իշխանության, այսօր Գյումրիում ձեռքերը պարզած փորձում էր «դարձի բերել» անվտանգության ծառայության աշխատակիցների արանքում իրանցից խուսափող Փաշինյանին։

Իջեւանում ուժի անհամաչափ կիրառումը, անկախ պատճառից, ունի ընդամենը մեկ նպատակ՝ օրորոցում խեղդել զանազան առիթներով երկրի տարբեր հատվածներում բոցկլթացող խնդիրների զանգվածային դրսեւորումները։

Հիասթափության եւ դժգոհությունների ալիքը դեռ նոր է ձեւավորվում։ Թե որտե՞ղ, ե՞րբ եւ ինչպե՞ս այն կդառնա «իններորդ ալիք», այդքան կարեւոր չէ։ Առավել կարեւոր է, որ պետականության ինստիտուցիոնալ հիմքերը արդյունքում վերջնականապես չփլուզվեն։

Նիկոլը գնալով թուլանալու է, բայց պետությունը պետք է ուժեղ մնա»:

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

«Մինասյանի հաշվին ամսեկան առնվազն $50,000-նոց տղա լինելով, իրենց շենքի տակի խանութից նիսիայով վիտչինա էր առնում ու 16,000 դրամի պարտք պահում».Արթուր Դանիելյան

28.06.2020

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

29.06.2020

«Շատ շուտով մեկնարկվելու են երկիրն այս աղբից մաքրելու սանիտարական աշխատանքները».Միհրան Հակոբյան

28.06.2020

«Դանիելին ստորացրած յուրաքանչյուր թասիբով գյումրեցի այսօրվանից կարող է ՎԵՏՕ-ի գրասենյակից վերցնել մեկ շիշ կոնյակ».Նարեկ Մալյան

29.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով