Այն որ Փաշինյանն ասում ա գնացեք աշխատեք, հասկանալի ա, ուղղակի հասկանալի չէ` ինչու՞ է մունաթ գալիս: Ասում են` ժողովուրդը կարճատև հիշողություն ունի, բայց ոչ այն աստիճան, որ մեկ տարի առաջվա լսած խոստումները մոռանան:
Այն, որ Նիկոլի «հեղափոխական» խոստումները դեկլարատիվ բնույթ էին կրում և կոչված էին որոշակի «տրամադրություններ» առաջ բերել հուզառատ զանգվածի մոտ, գիտեինք մենք, բայց ոչ նրանք, ովքեր այսօր էլ վարչափետից սոցիալկան օժանդակություն են հայցում: Նրանք ազնիվ են եղել իրենց մոլորությունների մեջ, անկեղծ հավատացել են երջանիկ ու ապահով կյանքի վերաբերյալ վերացական խոստումներին, հարյուր հաարավոր աշխատատեղերի ստեղծման, «թալանի» բռնագանձման ու վերաբաշխման հավաստիացումներին:
Վարչապետ, ինչու՞ ես հիմա մունաթ գալիս, ո՞վ է մեղավոր. նրանք, ովքեր անկե՞ղծ են եղել քեզ հավատալու հարցում, թե՞ դու , որ ջանադրաբար խաբել ես քեզ հավատացող հարյուր հազարավոր քաղաքացիներին:
Ժողովուրդը հավատացել է, որ ինքն այլևս տերն է իր երկրի, իսկ դուք` նրանց ծառաները….