Պարզապես կադրային տեղաշարժ է, ներհայկական խմորումներ փնտրելը ճիշտ չէ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցող կադրային փոփոխություններին:
Անդրադառնալով Վիտալի Բալասանյանին աշխատանքից ազատելու մասին ԱՀ նախագահի հրամանագրին Դավիթ Բաբայանն ասաց. «Որքանով ես տեղյակ եմ՝ պատճառը այն է, որ Վիտալի Բալասանյանը մասնակցելու է նախագահական ընտրություններին: Նա հայտարարել է, որ թեկնածու է, քարոզարշավ է իրականացնելու»:
Դավիթ Բաբայանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ճիշտ չէ, ասել թե նրա ազատումը կապված է ՀՀ-ից ճնշումների հետ: