Politik.am.ԱԱԾ արխիվները բացվել են Տեր-Պետրոսյանի համար․ ՀԱԿ-ը գաղտնի նյութե՞ր է ստանում

Տարիներ շարունակ համացանցում շրջանառվում էր մի գաղտնալսում, որում 2008 թվականի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է իր շտաբի ղեկավար Ալիկ Արզումանյանի հետ։ Գաղտնալսված խոսակցությունը մեծ աղմուկ էր բարձրացրել, քանի որ մարտի 1-ի զոհերի ֆոնին Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ ամեն ինչ լավ է, իսկ թիմակցին հորդորում էր «դուխը չգցել»։

Այս գաղտնալսման մասին Տեր-Պետրոսյանի թիմակիցները բազմաթիվ անգամներ հայտարարել են, որ այն իրականացվել է ՀՀ ԱԱԾ կողմից։ Ըստ էության, այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ նման տեխնիկական հնարավորություններ այլ կառույց դժվար թե ունենար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ ահա երեկ, Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից Հարություն Ուլոյանը յութուբյան իր էջում հրապարակում է նույն գաղտնալսված խոսակցության ամբողջական տարբերակը։

Հասկանալու համար, թե ՀԱԿ-ը կապ ունի՞ Ալիկ Արզումանյան-Լևոն Տեր-Պետրոսյան՝ 2008 թվականի մարտի 2-ի՝ ամբողջական ձայնագրության հրապարակման հետ, Politik.am-ը զրուցեց ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մոսինյանի հետ, ով ասաց, որ ինքն էլ տեսել է ձայնագրությունը, այն քաղաքացի է հրապարակել, և ինքը մանրամասներին ծանոթ չէ:

Արման Մուսինյանը, առնվազն, խեղաթուրում է փաստերը, քանի որ Հարություն Ուլոյանը պարզապես քաղաքացի չէ, նա ՀԱԿ անդամ է և տարբեր ընտրություններում, որպես թեկնածու ներառված է եղել կուսակցության ցուցակներում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ստացվում է՝ ՀՀ ԱԱԾ-ն իր ձեռքի տակ եղած արխիվները բացել է Լևոն Տեր-Պետրոսյանի համար։ Առաջիկայում, գուցե, հրապարակվեն նաև կոմպրոմատներ, որոնք Տեր-Պետրոսյանը վերցրած կլինի ԱԱԾ-ից իր քաղաքական ընդդիմախոսների դեմ։ Փաստորեն, պետության անվտանգությունը ապահովող կառույցը սպասարկում է կոնկրետ մարդու և կոնկրետ քաղաքական ուժի շահեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով