Մեծ Բրիտանիան պատրաստ է օգնել Ադրբեջանին տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալ

Մեծ Բրիտանիան պատրաստ է ֆինանսական ոլորտում համագործակցել Ադրբեջանի հետ՝ օգնելով երկրին տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալ: Այս մասին Trend գործակալության հետ հարցազրույցում ասել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քերոլ Քրոֆթսը:

Դեսպանը նշել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ առևտրի գծով հատուկ ներկայացուցիչ բարոնուհի Էմմա Նիքոլսոնը, որը փետրվարի 20-ին կժամանի Բաքու և կմասնակցի «Հարավային գազային միջանցք» (ՀԳՄ) նախագծի խորհրդատվական խորհրդի նիստին, այդ ոլորտում համագործակցության մասին քննարկումներ կանցկացնի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գործակալությունը գրում է, որ Մեծ Բրիտանիան Ադրբեջանի տնտեսությունում ամենամեծ ներդրողն է. երկրում բրիտանական ներդրումների ընդհանուր չափը գերազանցում է 27 մլրդ դոլարը:

Բրիտանական ներդրումների մեծ մասն ուղղված է Ադրբեջանի նավթագազային ոլորտին, սակայն, ըստ գործակալության, բանակցություններ են տարվում նաև ոչ նավթային ոլորտում ներդրումներ անելու շուրջ:

top-news.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով