ՀՀ վարչապետը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ է նշանակել:
Վարչապետի որոշմամբ՝ Լիլիա Շուշանյանը, Բագրատ Բադալյանը և Հակոբ Վարդանյանը նշանակվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լիլիա Շուշանյանին, Բագրատ Բադալյանին և Հակոբ Վարդանյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում։