ՌԴ դեսպնին ԱԳՆ կանչելը առանց բողոքի նոտայի ունի «քոռ կոպեկի» արժեք.Վահան Բաբայան

Загрузка...

 

ՌԴ դեսպնին ԱԳՆ կանչելը առանց բողոքի նոտայի ունի «քոռ կոպեկի» արժեք

Իրականում դիվանագիտական պրակտիկայում,եթե դեսպանին հրավիրում են արտաքին գերատեսչություն զրուցելու ու բողոքի պաշտոնական նոտա չեն հղում դա նշանակում է հանդիպում օրակարգային հարցերով ԱԳՆ նախաձեռնությամբ:
էլ ի՞նչ «կանչելու»մասին են խոսում մեր դիլետանտները:Ի՞նչի իրանք ունակ՞են դեսպան կանչել,այն էլ Ռուսաստանի:

Չկա նման բան,Հայաստանի այսօրվա իշխանությունը այս փաստը հերթական անգամ օգտագործեց իր մանիպուլյացիաների համար և դա իր մոտ ստացվեց:

Ժողովուրդ ջան սա էժան PR ակցիա էր իրենց կողմնակիցների աչքերում հերոսանալու և ի ցույց դնելու,որ ԱԳ նախարարը կարող է ՌԴ դեսպանին կանչել ԱԳՆ և պարզաբանումներ պահանջել նրանից Քոչարյանին հանդիպելու պատճառով:

Լինելով պատգամավոր և աշխատելով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում բազմաթիվ անգամ եմ ներկա եղել տարբեր երկրների դեսպանների «պարզաբանումներին» այս կամ այն հարցով,այդ թվում ՌԴ դեսպանի:Ի դեպ բոլոր այդ փակ հանդիպումներին եղել է նաև Նիկոլ Փաշինյանը:
Այդ ժամանակ ԱԺ-ում և ԱԳՆ-ում որևէ մեկը իրեն չի թույլ տվել դրաից հերոսանալ կամ քաղաքական էժան PR անել:

Որևէ հատուկ բան չի եղել և անիմաստ է նման խորը քննարկումներ անել մի հարցի շուրջ,որը չկա և չի էլ կարող լինել:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`ահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...