Ավազակաիշխանական կոռուպցիան փոխվում է իմքայլականով. Ռ.Թորոսյանը` Փաշինյանին

ՀՀ գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ռուբեն Թորոսյանը գրավոր դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` զգուշացնելով, որ ավազակաիշխանական կոռուպցիան փոխվում է իմքայլականով ու ներկայացրել հաղորդում` հանցագործության մասին:

«Հարգելի Պարոն Վարչապետ ([email protected]),

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փորձելով պայքարել ավազակաիշխանական կոռուպցիայի դեմ, Դուք չեք էլ նկատում, որ ստեղծում եք Ձերը՝ իմքայլական կոռուպցիան: Կոտրեք Ձեր մեծամտությունը և լսեք «ժողջան»-ին, որը չի կարող երջանկանալ նրանից, որ ավազակաիշխանական կոռուպցիան փոխվում է իմքայլականով: Այդ իմաստով, ինչպես նաև, հաշվի առնելով, որ օրենքի առջև բոլորը հավասար են, Ձեզ եմ ուղարկում հաղորդումս կոռուպցիայի մասին՝ թողնելով Ձեր «դուխով» հայեցողությանը համապատասխան իրավասու մարմնին այն փոխանցելու համար:

Հաղորդում

ՀՀ Վարչապետի ենթադրյալ կոռուպցիոն որոշման մասին

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ս.թ. Հունիսի 14-ին, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան պահանջներով, ՀՀ Վարչապետը Զարեհ Սինանյանին նշանակել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: Սակայն, նույն օրենքը որոշակի պահանջներ է ներկայացնում այդ պաշտոնին, որոնք սակայն ՀՀ Վարչապետն անտեսել է կամ այդ մասին պահանջվող տեղեկատվություն չի ներկայացնում:

Ավելին, Սինանյանի մասին հայաստանցին գիտի միայն այն, ինչ ինքն է ներկայացնում, մասնավորապես, որ Փաշինյանի հետ կերել ու խմել է, որ բարձր պաշտոններից է հրաժարվել, որ իբր ահավոր ընդդիմադիր է եղել ավազակաիշխանությանը և այլն: Չի ասում միայն, թե ինչու՞ է ժամանակավրեպ տեղեկատվութուն տարածել իր սույն նշանակման մասին(Օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մաս), թե ինչու՞ է հեռացել Հայրենիքից, հայաստանցուս համար դժվարագույն տարիներին, թե ինչու՞ զինվորական ծառայություն չի անցել հայոց բանակում (14-րդ հոդվածի 1/5-րդ մաս) կամ չի մասնակցել արցախյան ազատամարտին, ինչու՞ է Սփյուռքում իրեն տարանջատում, որպես հայաստանցի կամ այդ ի՞նչ գործունեություն է ծավալել ավազակաիշխանության դեմ, որի արդյունքները հայաստանցուս հայտնի չի: Եվ, վերջապես, հաշվի առնելով տխրահռչակ Արմեն Սարգսյանի պատմությունը, հայաստանցիս ե՞րբ պետք է տեղեկանա, թե այս գործիչն ինչպես է վերաբերվել ՀՀ քաղաքացության բարձր կոչմանը, թե՞ միայն Վարչապետին է դա հասանելի…Իհարկե ՝ ոչ:

Հասկացանք, որ այս պաշտոնի նշանակումը իմքայլականները վստահել են Վարչապետին, սակայն դա չի նշանակում, որ այն պետք է արվի «տնական» մակարդակով: Արդյունքում, ստվերում են մնացել մի շարք իրավական և բարոյական անհրաժեշտ նորմեր, որոնք պետք է հրապարակվեին նշանակումից առաջ կամ, առնվազն, նրա հետ միասին, ինչը սակայն չի արվել առաջացնելով պաշտոնի անթաքույց չարաշահում:

Ելնելով վերոգրյալից և դիտարկելով այն որպես կոռուպցիոն դրսևորում ՀՀ Վարչապետի կողմից, խնդրում եմ քննարկել սույն հաղորդումս:

Հարգանքով՝
Ռուբեն Թորոսյան
ՀՀ ԳԽ Նախագահության անդամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով