«Կալբաս գողացողների վարչապետը».Նարե Գրիգորյան

Загрузка...

ԱԼԲԱՍ ԳՈՂԱՑՈՂՆԵՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Ինչ ուզում եք ասե՝ շատ մեղք մարդ դուրս եկավ այս Նիկոլը: Առանց այն էլ նրա հենարանը կլյաուզնիկ գասպարիներն ու կիսատեռորիստ ջիվաններն էին, հիմա էլ դատարանների դիմաց նիկոլական ճղճիմ ծրագրերի համար պայքարում են շարքային գողերն ու ավազակները: Որպես ասվածի ապացույց՝ նշեմ հենց երեկ մամուլում տեղ գտած ուշագրավ տեղեկությունն այն մասին, թե ինչպես հռչակավոր պայքարիստ, նիկոլական զոմբի, պարբերաբար բոլոր ընդդիմախոսներին անիծող ու թաղող Նելլի անունով կինը խանութից փորձել է հագուստի տակ թաքցնելով երշիկ գողանալ և բռնվել է:

Պարոնայք հեղափոխականներ… Ոչ, ոչ, ի՞նչ հեղափոխական: Պարոնայք իշխանությունը բռնազավթածներ, դա՞ է ձեր կոնտինգենտը: «Բաստուրմա ֆերշտեյն, կալբաս ֆերշտե՞յն», ինչպես կասեր գերմանացին: Գողի, բոմժի, ավազակի բերած ու պաշտանած իշխանություններ, հիմա՞ ինչպես կարդարանաք: Դարձյալ կխոսեք նախկինների թալանի մասին, երևի… Թալան, որը այս մեկ տարվա ընթացքում այդպես էլ չապացուցվեց: Մարտի 1-ը՞ մեր աչքը կմտցնեք: Բայց ախր մարտի 1-ի գործն էլ արհեստականորեն սարքած, ուռացրած, և արդեն պայթած գործ է, որտեղ ոչ մի սպանություն փաստացի չի բացահայտվել, և պարզապես երկրորդ նախագահին դարձրել եք քավության նոխազ:

Ո՞րն է ձեր կատարած աշխատանքը այս մեկ տարում: Ոչինչ: Ոչինչ չեք արել, ձեր մատը մատին չեք խփել, ոչ մի էական ներդրում չեք բերել, ոչ մի գործարան ու աշխատատեղ չեք բացել: Ընդամենը բազմացրել եք ֆեյքերին, կլյաուզնիկներին, գործ տվողներին, ազգը կիսել եք երկու մասի ու հանել իրար դեմ:
Հիմա էլ երշիկ գողացողին եք բերել-կանգնացրել դարատանի դիմաց, որ պայքարի Արցախի հերոս Քոչարյանի դեմ:

Այս ամբողջ այլանդակությունները մի օր շուռ են գալու ձեր դեմ:

Նարե Գրիգորյանի ֆեյսուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...