Ես և Եվրոպայում ապրող իմ բոլոր ընկերները դադարեցնում ենք մեր բոլոր ծրագրերը Դիանա Գասպարյանի դրսևորված վարքի պատճառով

Հետևելով Արթուր Ասատրյանի անցյալ տարվա հորդորին, բազմաթիվ Էջմիածնեցիներ՝ ովքեր ապրում են Եվրոպայում, միացել էին Էջմիածնի զարգացման և հզորացման գործընթացին։ Այս պահից սկսած հայտարարում եմ՝ ես և Եվրոպայում ապրող իմ բոլոր ընկերները դադարեցնում ենք մեր բոլոր ծրագրերը՝ Դիանա Գասպարյանի դրսևորված վարքի և նրա վարած քաղաքականության պատճառով։ Համարում ենք, որ այս տեմպերով քաղաքը հետընթաց է ապրում եվ սույն տիկինը չունի ոչ մի իրավունք մեջքից հարված հասցնելու մեր համաքաղաքացիներին: Փորձել ենք այս մեկ տարվա ընթացքում առավելագույնս լռել՝ հանուն մեր սիրելի Էջմիածնի: Բայց նրա վերջին տեսանյութը եվս մեկ անգամ փաստեց նրա քաղաքի կառավարման անկարողության մասին:

Ուստի հորդորում ենք՝ շուտափույթ ներկայացնել իր հրաժարականի դիմումը եվ հեռանալ իր կառավարմամբ վնաս չպատճառելով մեր սիրելի քաղաքին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք սիրում ենք մեր քաղաքը, բայց անընդմեջ հանդիպելով արհեստական խոչնդոտների չենք կարող այս տեսակ պայմաններում համընդհանուր աշխատանք կատարել: Սրտացավ խորհուրդ տիկնոջը՝ ձեր անձնական շահը թողեք եվ մտածեք քաղաքի շահի մասին, եվ ձեր քայլերով մի ստվեր գցեք մեր սիրելի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի վրա:

Հարգանքներով՝

Արսեն Նիկողոսյան Ֆրանսիա

Գուրգեն Մարտիրոսյան Գերմանիա

Կարեն Մնացականյան Ֆրանսիա

Սմբատ Եղիազարյան Շվեցարիա

Կարեն Առուստամյան Բելգիա

meganews.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով