«Քննիչ հանձնաժողովը նախ և առաջ պետք է քննի Նիկոլ Փաշինյանին».Էդուարդ Շարմազանով

Քննիչ հանձնաժողովը նախ և առաջ պետք է քննի Նիկոլ Փաշինյանին

Նեոբոլշևիկյան ռեժիմը շարունակում է տարատեսակ տեսարանների շքերթը:
Վերջերս Նիկոլ Փաշինյանի ցուցումով ԱԺ-ում ստեղծվեց 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմական իրադարձությունների քննող հանձնաժողով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյանական քարոզչամեքենան ջանք ու եռանդ չի խնայում այս հանձնաժողովի ստեղծումը ներկայացնել որպես դարակազմիկ երևույթ:
Եթե հանձնաժողովականները իրոք ցանկանում են քննել մանրամասները, ապա նախ և առաջ պետք է քննեն Նիկոլ Փաշինյանին, ով պնդում էր, թե ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել մեր դաշնակից Ռուսաստանի լուռ համաձայնությամբ և որ դա պատերազմ էր Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու համար:

Կրկնում եմ՝ Փաշինյանը պետք է քննիչ հանձնաժողովին փաստեր ներկայացնի, որ ապրիլյան պատերազմը սկսվել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ և հանրությանը ներկայացնի այդ փաստերը:
Ավելին, նա՝ որպես վարչապետ, պետք է հայտարարի արդյոք մնում է նույն կարծիքին, թե այստեղ էլ է իրողություն փոխվել:

Էդուարդ Շարմազանով

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով