«Դուք կիլոմետրերով հեռու եք լրագրողական էթիկայից և կանոններից»․Հայկ Կիսեբլյան

Загрузка...

Երկու օր առաջ՝ հունիսի 3-ին, երբ լուսաբանում էի ՎԵՏՕ շարժման բողոքի ակցիան Սորսի գրասենյակի դիմաց, այս լուսանկարի մեջտեղում պատկերված աղջիկը, մի քանի անգամ փորձ արեց բոլորի ուշադրությունը դարձնել դեպի իր կողմը, սադրել և կռիվ սարքել:

Այն պահին երբ ես անում էի այս լուսանկարը, նա կրկին լծված էր նույն գործին և գոռգռալով պահանջում էր իր կողքին կանգնած տղայից, որպեսզի չնկարեն իրեն և ջնջեն արված լուսանկարները:
Միայն այսօր ես իմացա, որ այդ աղջիկն իրականում լռագրող էր…, գրում եմ լռագրող, քանի որ նման արարածինն, ես չեմ կարող համարել լրագրող:

Պարզվեց, որ Դիանա Դավթյան անունով այդ լռագրողը, այժմarmtimes.com և այլ լրատվամիջոցներին հարցազրույցներ է տալիս հայտարարելով այն մասին, թե իրեն այդ օրը վիրավորել են և խոչընդոտել իր մասնագիտական աշխատանքը:

Այժմ կոչով դիմում եմ Դիանա Դավթյան անունով այդ լռագրողին. ձեզ ոչ միայն ձեր կողքի տղան է լուսանկարել, այլ նաև ես եմ լուսանկարել և որևէ մեկը չի՜ ծնվել, որ կարողանա ինձ արգելել, որևէ հասրակական միջոցառման վայրում լուսանկարել իրեն…., ըստ օրենքի տառին համապատասխան կարգի «կթքեմ նման բան պահանջողի ճակատին»:

Դուք կիլոմետրերով հեռու եք լրագրողական էթիկայից և կանոններից: Դու՜ք և ձեր նմաններն են խոչընդոտում լրագրողների մասնագիտական աշխատանքներին և նեղում…, բայց օրինակ ինձ՝ կյանքում չեք նեղի, ավելի շուտ ձեր ձեռքի միկրաֆոնը «կկորցնեք», քան կկարողանաք…:

Ֆոտոլրագրող  Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...