Արդյոք թերթի «մուտիլովկաների» միջոցով քաղաքական «ձախ» ու չհարկվող գումարնե՞րն են հնարավորություն տվել նրան հաղթահարել աղքատությունը․Անդրանիկ Թևանյան

Գրպանում հաղթահարված աղքատությունը և «վեթինգը»
——————————————

Երբ մարդը մշտապես գովազդում է իր նախկին աղքատ կյանքը և խոսում այն մասին, որ անգամ ուսման վարձ վճարելու հնարավորություն չի ունեցել, անմիջապես առաջանում են մի շարք հարցեր։ «Վեթինգային» բնույթի հարցեր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մասնավորապես, այդ ինչպե՞ս այդ աղքատ մարդը կարողացավ գումար վաստակել, թերթ ու կուսակցություն ստեղծել, մանդատ վերցնել, կենցաղը փոխել։

Հիմիկվա թալանը տեսանելի է, ու ամեն ինչ պարզ է, բայց մինչև այդ է հետաքրքիր, թե ինչպես է եղել «կապիտալի նախնական կուտակումը»։

Ումո՞վ, ի՞նչ պայմաններում և ինչպե՞ս է հաղթահարվել «պացիենտի» աղքատությունը գրպանում (դատելով ամենից՝ գլխում աղքատությունն այդպես էլ չի հաղթահարվել անգամ ներկայիս կարգավիճակում, քանզի դա հոգեվիճակ է, դա չի «քերվի»)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արդյոք թերթի «մուտիլովկաների» միջոցով քաղաքական «ձախ» ու չհարկվող գումարնե՞րն են հնարավորություն տվել նրան հաղթահարել աղքատությունը։

Որտեղի՞ց այդ չքավոր գավառականին գումար, որ նա մայրաքաղաքում ֆինանսապես ինքնահաստատվեց։

Եթե նախկինում բռնապետություն է եղել, ապա ինչպե՞ս է «պաշտպանյալը» բռնապետության պայմաններում որպես թունդ ընդդիմադիր գործիչ ֆինանսապես փթթել։

Իսկ միգուցե քաղաքական հաճախո՞րդ է եղել։ Ո՞ւմ հաճախորդն է եղել, ու որքա՞ն է եղել հաճախորդավճարը։

Այս ամենը «վեթինգի» թեմա է, այնպես չէ՞։

Քաղաքագետ  Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով