Արևշատություն և քաջառողջություն եմ մաղթում, մեծարգո´ Նախագահ.Գևորգ Գևորգյան

Այսօր իմ մարտական ընկերը, հրամանատարը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դարձավ 65 տարեկան: Մարդ, ով Արցախյան ազատամարտում՝ խրամատից մինչև Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, քաղաքական պայքարից մինչև ՀՀ երրորդ նախագահ, մնաց մարդու նույն տեսակը՝ նվիրումով, հետևողականորեն աշխատող, հանուն պետականաշինության, բանակաշինության և երկու հայկական հանրապետությունների անվտանգության:

Ես վստահ եմ, որ հասնելու ենք մեր ազգային երազանքին, ինչի համար մենք պայքարի դուրս եկանք: Պատմությունն ու ժամանակը ամեն ինչ սրբագրելու հատկություն ունի, սերունդների համար դուք լինելու եք պետական և ազգային գործչի այն տեսակը, ով անձնականից միշտ վեր է դասել պետությունը, երկրի, ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունը: Ձեր վաստակը անուրանալի է: Արևշատություն և քաջառողջություն եմ մաղթում, մեծարգո´ Նախագահ:

Պատիվ ունեմ:

Ազատամարտիկ, հայտնի հետախույզ   Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը

 

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Հայաստանին պոկում են Մոսկվայից

06.08.2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն ազատման դիմում է ներկայացրել

07.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով