Եվ այսպես, աբովյանցիներն իրենց քաղաքացիական պարտքը կատարեցին։
Հուսով եմ՝ վաղը հրահանգ չի հնչի որպես «սև» հռչակել Աբովյանը և կոչ անել շրջափակել քաղաքը։ Թեև դա չի էլ ստացվի։ Դատարանների շենքերը շրջափակելու մարդկային ռեսուրս չկար, էլ ուր մնաց, թե քաղաքը շրջափակելու ռեսուրս լինի։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Դե իսկ քաղաքն ասֆալտին պառկեցնել կամ ծաղկավոր «բաբչկա» կապել նույնպես չի ստացվի։ Մնում է համակերպվելը։
Ի դեպ, 88–ի շարժումը սկսվեց Աբովյան քաղաքից։ Սկզբում որպես էկոլոգիական, հետո՝ արդեն գիտեք։
Աբովյանի ընտրությունը կարելի էր էկոլոգիական համարել։ Քաղաքը մաքրվեց ստից։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news