«Նիկոլի ժամանակները ավարտվում են, սկսվել է նրա պարտության պրոցեսը».Կարեն Վարդանյան

Աբովյանում պարտվեց ոչ թե Նիկոլի թեկնածուն, այլ Նիկոլը: Թեկնածուն կարող է շատ էլ լավ մարդ լինի, բայց Աբովյանում մարդիկ քվեարկում էին կամ Նիկոլի օգտին կամ Նիկոլի դեմ: Ու աբովյանցիները մերժեցին Նիկոլին:

Նորից վստահաբար ասում եմ, որ երկրում իրավիճակ է փոխվել, նիկոլականներն էլ, որ մնացել են անցյալում, թող ուշքի գան, իրավիճակն այլևս այն չէ, ինչ մեկ տարի առաջ էր, Նիկոլը այլևս չունի մեծամասնության աջակցությունը, Նիկոլին մերժում են: Այ հենց այդ պատճառով են իրենց հանրահավաքները այդքան սակավամարդ, որ եթե վարչական ռեսուրսի կիրառման միջոցով հավաքներին բերված մարդկանց հանենք, տակը շատ քիչ մարդ կմնա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժողովուրդը արթնանում է հիպնոսից, Նիկոլի ժամանակները ավարտվում են, սկսվել է նրա պարտության պրոցեսը: Սա իրողություն է, որի հետ ստիպված են համակերպվել նրա կողմնակիցները: Սա պրոցես է, որը այլևս կանգնեցնել չի լինի, որովհետև սա ինքնաբուխ և ժողովրդական պրոցես է, նրան ժողովուրդն է մերժում:

Ու նորից կրկնեմ, սարերի հետևում չի այն ժամանակը, երբ Նիկոլը նույնիսկ իր առաջվա 7 տոկոսը չի ունենա:

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ  Կարեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով