PARA TV-ի հարգելի հեռուստադիտողներ և գործընկերներ, քիչ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ այսօր երեկոյան տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մարմնական վնասվածք է ստացել մեր հնչյունային օպերատորը:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հաստատում ենք տեղեկությունը, բայց այս պահին այլ մանրամասներ դեռևս հայտնել չենք կարող, քանի որ իրավապահները մեզ թույլ չտվեցին խոսել մեր աշխատակցի հետ: Նա այժմ գտնվում է հիվանդանոցում. բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում: Այլ մանրամասների տիրապետելուն պես կիրազեկենք հանրությանը:
Անչափ շնորհակալ ենք անհանգստության և սատարման պատրաստակամության համար:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news