«Նիկոլն այլևս քաղաքական դիակ է…»Մենուա Հարությունյան

Հեչից մի 10 հազար դոլարանոց բեմ են հավաքել Ազատության հրապարակում(հետագայում կպարզենք՝ ինչ փողերով) ,հայտարարել ժողովրդի սիրելի վարչապետին աջակցելու հանրահավաք, որին մասնակցումա 100-500 քաղաքացի, ու դեռ մի բան էլ անուն են դնում Դաշնակցության մի քանի հազարանոց հանրահավաքին…

Ժողովուրդը այսօր ևս մեկ անգամ իրեն խաբելու համար պատժեց Նիկոլին և մեսիջ ուղարկեց, որ այլևս Նիկոլը ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իշխանությունը սեփական ժողովրդին խաբելով ու ստով բռնազավթելուց մեկ տարի անց՝ Նիկոլը այլևս չունի ժողովրդական աջակցություն, և կարելի է ասել, որ մեզանում իրավիճակ է փոխվել, և Նիկոլն ու իր խորհրդարանական թայֆեն չեն արտացոլում հասարակության մեջ առկա իրական տրամադրությունները, իսկ սա նշանակումա, որ շուտով ձևավորվելու է այս խայտառակ, տգետ խորհրդարանը լուծարելու ու նոր արտահերթ ընտրությունների գնալու անհրաժեշտությունը…

Ի դեպ, էս Նիկոլին սատարող «բազարմիլիոնանոց» հանրահավաքը ապացուցեց նաև, որ մեր ողջ ժողովուրդը ցանկանումա նախագահ Քոչարյանին ձերբակալեն Նիկոլյան թեզը ևս կեղծիք է, արհեստական իդեա՝ ժողովրդի անունից նախագահ Քոչարյանի նկատմամբ անձնական վենդետա անելու և սեփական քաղաքական մրցակիցներին մեկուսացնելու համար…

Նիկոլն այլևս քաղաքական դիակ է…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով