Daily Archives: 31.05.2019

Վաղվանից հանրապետությունում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով

Հանրապետության տարածքում` մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 2-5-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-5-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝  մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում  

Աննա Հակոբյանի հիմնադրամը՝ «քավարան», թող «մուծվեն» ու մաքրագործվեն. վարչապետի կինը լեգիտիմացնում է թալանված միջոցները. «Իրատես»

։ «Իրատես» թեչթը գրում է. «Իշխանամերձ տարածքում կրակն են ընկել վարչապետի և նրա կնոջ հայտարարությունների ձեռքը։ Չեն հասցնում մեկի համար հարմար ձևակերպում գտնել, «սվաղել», մյուսը չի ուշանում։ Օրերս Աննա Հակոբյանը հայտարարեց. «Գումարի ծագումն անձնապես ինձ համար կապ չունի, որովհետև մտածում եմ՝ կապ չունի՝ ինչ ձևով է հասել նրա ձեռքը, ով մեզ է փոխանցում, մենք միևնույն… Կարդալ ավելին »

Ցավում այս ամենի համար. ցավոք, մեր մեջ կան նաև տականքներ. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «ՉԷի ուզենա այս թեմայով արձագանքել սակայն ստիպված եմ: Ցանցում լույսի արագությամբ տարածվող լուրը մի տականք սպայի մասին, որը խոտանել է տեխնիկաներ իրականում եղել է վաղուց, նա մենակ չի եղել, գործել են մի քանի հոգով` ինչպես սպաներ, այնպես էլ զինվորներ: Գործը վաղուց է բացահայտված իր… Կարդալ ավելին »

Երևանում 24-ամյա երիտասարդը դանակահարվել է ավագ եղբոր կողմից, երբ փորձել է կանխել վերջինիս ինքնավնասումը

  Shamshyan.com-ի տեղեկություններով՝այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Խանջյան փողոցի շենքերից մեկի բնակարանից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել սուր կտրող-ծակող առարկայի հարվածների հետքերից ստացած մարմնական վնասվածքներով 2 քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության… Կարդալ ավելին »

Գերմանիան հեղափոխության պատճառով մասսայաբար արտաքսում է հայերին․ «Իրավունք»

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից այս տարվա հունվարից սկսած մինչև մայիս ամիսն արտաքսվել են շուրջ 250 հայ: Եվս 160 հայի Գերմանիան պատրաստվում է արտաքսել: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մասսայա­կան «դեպորտները» գերմանական իշխանությունները պատճառաբանում են նրանով, թե ձեր երկրում հեղափոխություն է եղել, դուք դա էիք ցանկանում, հիմա գնացեք և ապրեք այնտեղ: Իսկ մի շարք հայեր,… Կարդալ ավելին »

Ադրբեջանի ու Թուրքիայի ԶՈւ–ն զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում` Հայաստանի սահմանին

Ադրբեջանի ու Թուրքիայի Զինված ուժերը հունիսի 7–ից 11–ը համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում` Հայաստանի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոտսին` հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։ Նշվում է, որ «Անխախտ եղբայրություն–2019»մարտավարական զորավարժություններն ուղղված են լինելու մարտական հրաձգության մշակմանը։ Աղբյուրը՝ armeniasputnik.am

Վիտալի Բալասանյանը համազգային շարժում է նախաձեռնում

  Վիտալի Բալասանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել համազգային շարժում ստեղծելու մասին: «ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է» Այսօր աշխարհասփյուռ հայության համար ժամանակի հրամայական է դարձել ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՐՑԱԽ – ՍՓՅՈՒՌՔ եռամիասնության ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը, որի առկայության պայմաններում է միայն հնարավոր դիմակայել մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին, հետամուտ լինել… Կարդալ ավելին »