Daily Archives: 22.05.2019

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Արցախում պատերազմ հրահրելու և տարածքներ զիջելու մասին անբարոյական է.Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Արցախում պատերազմ հրահրելու և տարածքներ զիջելու մասին անբարոյական է: Եթե Նիկոլ Փաշինյանը, արդեն մեկ տարի լինելով վարչապետ, անընդհատ խոսում է պետական դավաճանության մասին, բայց չի կարողանում բահայատել և ապացուցել, ուրեմն նա իր տեղում չէ: Իսկ Ադրբեջանը դեռ երկար ժամանակ օգտագործելու է այս խայտառակ հայտարարությունը Հայաստանի և Արցախի դեմ:  

«Սասնա ծռեր»-ն իրենց զորակցությունն են հայտնում Պյոտր Սվիտալսկուն

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարությունը տարածել է հայտարարություն, որով դատապարտում է  երեկ՝ 2019 թ. մայիսի 21֊ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Եվրոպայի օրվան նվիրված համերգի ժամանակ Հայաստանում  ԵՄ պատվիրակության ղեկավար,  դեսպան Պյոտր Սվիտալսկու դեմ կատարված ակցիան։ «Ակցիայի մասնակիցները ռուսական 5-րդ շարասյան ակտիվիստներ էին, որոնք չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովրդին ու նրա մշակույթը։ Հայաստանը Եվրոպայի քաղաքակրթական… Կարդալ ավելին »

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին Սեն Ժերմեն դես Պրեսում, Փարիզ, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան։ Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից։ Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թբիլիսիում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր… Կարդալ ավելին »

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. հրդեհ է բռնկվել էքսկուրսիա մեկնող Կապանի դպրոցներից մեկի մարդատար ավտոբուսում

Այսօր՝ մայիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 93 կմ հատվածում մարդատար ավտոբուս է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական… Կարդալ ավելին »

Փաշինյանին իշխանության է բերել փողոցը, իսկ փողոցի թուլանալու դեպքում թուլանալու է նաև Փաշինյանը. Հայկ Գևորգյանց

Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Գևորգյանցն իր էջում գրել է. Ոչ մեկի մոտ այդպես էլ հարց չառաջացավ, եթե վարչապետ Փաշինյանը խնդիր էր դրել արագ անցում կատարել դատական համակարգի բարեփոխմանը, ապա ի”նչ նպատակ էր հետապնդում դատարանների շրջափակման կոչը, չէ՞ որ այդ կոչից հետո համարյա բոլոր քաղաքական ուժերը միահամուռ անընդունելի համարեցին վարչապետի կոչը, իսկ վարչապետը դատական համակարգի բարեփոխումները կարող… Կարդալ ավելին »

ԱՄՆ փորձագետը այս գիշեր Հայաստան է ուղևորվում՝ օգնելու մշակել «անցումային արդարադատության» ծրագիրը. «Ամերիկայի ձայն»

Ո՞րն է «դատական համակարգում վիրահատական միջամտությունը», ի՞նչ է վեթթինգը եւ արդյո՞ք «թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց Հայաստանում ուշ չէ անցումային արդարադատություն իրականացնել: Պարզենք միասին՝ մասնագետների օգնությամբ: Միացյալ Նահանգներում գործող Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ծրագրերի տնօրեն Աննա Միրիամ Ռոքաթելլոն հիշեցնում է՝ անցումային արդարադատությունն օգնում է հասարակությանը երկրում օրինական իշխանություն հաստատելուց կամ պատերազմի ավարտից հետո անդրադառնալ անցյալում… Կարդալ ավելին »

Լարված իրավիճակ Բագրատաշենի մաքսակետում. զինված սահմանապահները 5–րդ օրն է առեւտրականներին անգարում են պահում

Արդեն մի քանի օր է լարված իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի մաքսատանը։ NEWS.am–ին ահազանգած առեւտրականները պնդում են, որ 5–րդ օրն է իրենց փակել են անցակետի անգարում եւ թույլ չեն տալիս դուրս գալ։ NEWS.am–ի հետ զրույցում Քրիստինա Մանուկյանը, որը զբաղվում է Թուրքիայից ապրանքների ներկրմամբ պատմեց, որ մայիսի 18–ին Թուրքիայից երեք տարբեր տուրիստական ընկերություններ, որոնք սպասարկում են առեւտրականներին,… Կարդալ ավելին »