Լարված իրավիճակ Բագրատաշենի մաքսակետում. զինված սահմանապահները 5–րդ օրն է առեւտրականներին անգարում են պահում

Արդեն մի քանի օր է լարված իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի մաքսատանը։

NEWS.am–ին ահազանգած առեւտրականները պնդում են, որ 5–րդ օրն է իրենց փակել են անցակետի անգարում եւ թույլ չեն տալիս դուրս գալ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

NEWS.am–ի հետ զրույցում Քրիստինա Մանուկյանը, որը զբաղվում է Թուրքիայից ապրանքների ներկրմամբ պատմեց, որ մայիսի 18–ին Թուրքիայից երեք տարբեր տուրիստական ընկերություններ, որոնք սպասարկում են առեւտրականներին, հասնելով Բագրատաշենի մաքսակետ խնդրի առաջ են կանգնել։

«Թուրքիայից բեռը բերել ենք երեք տարբեր տուռերով, չգիտես ինչպես ստացվեց բեռները խառնվեցին իրար, սակայն մաքսազերծումները ճիշտ անուններով են կատարվել, փաստաթղթերը կան, հիմա չենք կարողանում ապացուցել, թե բեռներից որն ումն է»,–պատմեց Մանուկյանը՝ նշելով, որ մաքսակետում  հրաժարվում են վերադարձնել բեռը՝ պնդելով, որ այն պետք է բռնագանձեն։

«Արդեն 5–րդ օրն է ԱԱԾ–ի Սահմանապահ զորքերի աշխատակիցները ավտոմատներով զինված  հսկում են մեզ, մենք էլ անգարում մնացել ենք մեր բեռի կողքը թույլ չենք տալիս տանեն»,–պատմել է  զրուցակիցը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա միաժամանակ նշել է, որ բանը հասել է նրան, որ առեւտրական կանանցից մեկը սպառնացել է հենց անգարում ինքնասպան լինել։

NEWS.am–ը խնդրի վերաբերյալ կապ  է հաստատել ԱԱԾ–ի հետ։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով