Daily Archives: 20.05.2019

Հայտարարություն.Ռեֆորմիստների կուսակցությունը կոչ է անում մեր երկրի քաղաքացիներին չմասնակցել այս անօրինական քայլին

Հայտարարություն Հասարակությանը պառակտելու հետևանքները զգալու ենք բոլորս:Հայաստանը ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր տարիներով հետ գնաց: Ռեֆորմիստների կուսակցությունը դատապարտում է փողոցով հարցեր լուծելու նման փորձերը և անընդունելի է համարում դեպի ավտորիտարիզմ տանող քայլերը: Դատական համակարգի դեմ մղվող այս բացահայտ ագրեսիան,որը կազմակերպել է Նիկոլ Փաշինյանը չի կարող ունենալ որևէ խելամիտ և արդար լուծում: Վտանգված է մեր երկրի… Կարդալ ավելին »

Փաստաբանը սպառնում է դիմել ՄԻԵԴ, եթե իր աշխատանքը ակցիայի հետևանքով խոչընդոտվի.Կարեն Թումանյան

Լոռու մարզում հայտնի փաստաբան Կարեն Թումանյանը, որը բազմաթիվ գործերով Մարդու իրավունքների եվրոպական դառարանում հաղթանակներ է ունեցել, սպառնում է դարձյալ դիմել ՄԻԵԴ, եթե իր աշխատանքը մայիսի 20-ին վարչապետի կոչի արդյունքում խոչընդոտվի։ «Ես՝ որպես փաստաբան, վաղը գնալու եմ դատարան, և եթե հանկարծ որևէ մեկի մտքով կանցնի խոչընդոտ հանդիսանալ դատարանի շենք մտնելիս, ապա ես հաղորդում կտամ քրեական գործ… Կարդալ ավելին »

Դուք սա չեք մարսի, Նիկոլ Փաշինյան.Ռուբեն Մելիքյան

Դատարաններից մեկում Վարչապետի հրահանգով հավաքված խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել ապակիներ, քաշքշել աշխատանքի գնացող դատավորների։ Ոստիկանությունը անգործության է մատնված։ Դուք սա չեք մարսի, Նիկոլ Փաշինյան։ Ռուբեն Մելիքյանի գրառումը