Փաստաբանը սպառնում է դիմել ՄԻԵԴ, եթե իր աշխատանքը ակցիայի հետևանքով խոչընդոտվի.Կարեն Թումանյան

Լոռու մարզում հայտնի փաստաբան Կարեն Թումանյանը, որը բազմաթիվ գործերով Մարդու իրավունքների եվրոպական դառարանում հաղթանակներ է ունեցել, սպառնում է դարձյալ դիմել ՄԻԵԴ, եթե իր աշխատանքը մայիսի 20-ին վարչապետի կոչի արդյունքում խոչընդոտվի։

«Ես՝ որպես փաստաբան, վաղը գնալու եմ դատարան, և եթե հանկարծ որևէ մեկի մտքով կանցնի խոչընդոտ հանդիսանալ դատարանի շենք մտնելիս, ապա ես հաղորդում կտամ քրեական գործ հարուցելու համար և զուգահեռ ուղիղ կդիմեմ Եվորպական դատարան, առանց ներպետական ատյանները սպառելու, այն հիմքով, որ Հայաստանում դատարան չկա։ Վարչապետի հայտարարությունն էլ կկցեմ որպես ապացույց», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Թումանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով