Հայտարարություն.Ռեֆորմիստների կուսակցությունը կոչ է անում մեր երկրի քաղաքացիներին չմասնակցել այս անօրինական քայլին

Հայտարարություն

Հասարակությանը պառակտելու հետևանքները զգալու ենք բոլորս:Հայաստանը ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր տարիներով հետ գնաց:
Ռեֆորմիստների կուսակցությունը դատապարտում է փողոցով հարցեր լուծելու նման փորձերը և անընդունելի է համարում դեպի ավտորիտարիզմ տանող քայլերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դատական համակարգի դեմ մղվող այս բացահայտ ագրեսիան,որը կազմակերպել է Նիկոլ Փաշինյանը չի կարող ունենալ որևէ խելամիտ և արդար լուծում:
Վտանգված է մեր երկրի ներքին կայունությունը կաթվածահար անելով դատական իշխանությանը,որպես սահմանադրական իշխանության թևերից մեկը:

Ռեֆորմիստների կուսակցությունը կոչ է անում մեր երկրի քաղաքացիներին չմասնակցել այս անօրինական քայլին և հիշել ,որ դատարանների գործունեությանը խոչընդոտելը պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքով:

Պահանջում ենք հետագա ծանր հետևանքներից խուսափելու համար դադարեցնել դատարանները պաշարելու ակցիան :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ռեֆորմիստների կուսակցություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով