Daily Archives: 17.05.2019

Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչը ոնց որ ԿԸՀ կատարմամբ ԱԺ արտահերթ ընտրությունների գիշերը լիներ. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը սոցցանցիր իր էջում գրառում է կատարել. Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչը ոնց որ ԿԸՀ կատարմամբ ԱԺ արտահերթ ընտրությունների գիշերը լիներ՝ մինչեւ վերջ սպասեցինք ու …. չանցանք:

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հանրապետության համայնքներում իր կողմից անցկացվող բոլոր հանդիպումներում անընդհատ խոսում է տարածքային զիջումների և Արցախը մանդատային ինչ-որ անհեթեթ տարածքի վերածելու մասին:  Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ պարզաբանելով, որ, Ս. Բաբայանի առաջարկով, բացի Քաշաթաղից, որն ընդգրկում է ոչ թե ներկայիս,… Կարդալ ավելին »

«Քոչարյանի դատավարությունը սոցիալական ցանցերում վերածվեց Արցախի դեմ դատավարության». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանի դատավարությունը սոցիալական ցանցերում վերածվեց Արցախի դեմ դատավարության։ Ներազգային ատելությունը հերթական անգամ բորբոքվեց ու կարծես թե կան մարդիկ, որոնք հենց դրան էին սպասում։ Կարծես թե սրանով այլ նպատակներ է հետապնդվում, կասկածը գնալով խորանում է։ 1996-ին ընտրակեղծիքներով սկսված իշխանության համար պայքարը, որը կանգնեցվեց 1998-ին,՝ հիմնականում Վազգեն Սարգսյանի ջանքերով,… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ում արգելված Գարդասիլ 4-ի ներկրումը գաղտնի հետևանք է.«Իրավունք»

Չնայած նրան, որ տարբեր վերլուծությունների արդյունքում նշվում է, որ Գարդասիլ պատվաստանյութը կարող է բերել անպտղության, կարող է առաջացնել արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման, բայց շարունակվում են պատվաստումները հանրապետությունում՝ 14 տարեկան աղջիկներին: Ավելին, վերջերս «Իրավունք» թերթը ահազանգեր էր ստացել որ Աբովյան քաղաքում առանց ծնողների զգուշացման աղջիկ երեխաներին տարել եւ պատվաստել էին: Այս եւ այլ աղմկահարույց հարցերի շուրջ… Կարդալ ավելին »

«Արցախի Նախագահների միջնորդությունը չի կարող մնալ անհետևանք». Խոսրով Հարությունյան

Խոսրով Հարությունյանը   ֆեյսբուքում գրել է. «Արցախի Նախագահների միջնորդությունը չի կարող մնալ անհետևանք Արցախի Հանրապետության գործող և նախկին Նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ներկայանալը ՀՀ Երկրոորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության այսօրվա նիստին, անշուշտ, վկայում է հայկական երկու պետությունների վաղվա օրվա գործում պետական այդ այրերի սեփական բացառիկ պատասխանատվությունը գիտակցելու մասին: Առանց խորը մեկնաբանություններին տրվելու հարկ… Կարդալ ավելին »

Արթուր Դավթյանի օգնականը 10 հատ մեքենա է գնել և վարձույթով տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատախազական համակարգում շատերը տարակուսած են այն փաստից, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պայքարում է կոռուպցիայի դեմ, բայց չի տեսնում համակարգում աշխատողների քայլերը: Մասնավորապես, համակարգում տարածված լուրերի համաձայն` ՀՀ գլխավոր դատախազի օգնական Արթուր Բաղդասարյանը, որը մշտապես ուղեկցում է նրան եւ դեռ օրերս նրան ուղեկցում էր ԱԺ-ում, վերջերս միանգամից 10 հատ մեքենա… Կարդալ ավելին »

Փաշինյանի ակնարկած 250 անշարժ գույք ունեցող պաշտոնյան Գագիկ Բեգլարյանն է. «Հրապարակ»

Հրապարակ»-ը գրում է. «Կառավարության գործունեության մեկ տարվա առթիվ հրավիրած մամուլի ասուլիսին Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Երեւանի կենտրոնում ունի 250 անշարժ գույք, որոնց մի մասը համայնքային նշանակության փակված մանկապարտեզների տարածքներ են։ Մեր տեղեկություններով, խոսքը Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մասին է, նա գույքի սեփականատեր է դարձել Կենտրոնի թաղապետ և քաղաքապետ աշխատելու ժամանակահատվածում։… Կարդալ ավելին »

Ռեֆորմիստների կուսակցության մամուլի ծառայություն

Սիրելի լրագրողներ, ս.թ. մայիսի 18-ին ժամը 13:00-ին Hyatt Place Yerevan-ում (Վ. Սարգսյան 26/1) տեղի կունենա ռեֆորմիստների համակիրների համաժողով: Ընդդիմադիր նոր հարթակի ձևավորում,Փաշինյանի չկատարած խոստումները,ներքաղաքական նոր իրավիճակը և ռեֆորմիստների ապագա քայլերը կլինեն համաժողովի հիմնական թեմաները: Ռեֆորմիստների կուսակցության մամուլի ծառայություն

Դու վարչապե՞տ ես, թե՞ նամակների բաժնի աշխատակից․ Շարմազանով

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը Politik.am-ի հետ զրույցում անդրադարձ է կատարել Արցախի խնդրի վերաբերյալ վերջին զարգացումներին։ Շարմազանովի  կարծիքով արտահերթ ընտրություններին Նիկոլ Փաշինյանն ամեն բան արել է, որպեսզի հասարակությունը Արցախի մասին իրեն հարցեր չտա։ Շարմազանովը վստահ է, որ Արցախի խնդրի մասով վարչապետ Փաշինյանը չունի հայեցակարգ։ Մանրամասն  Politik.am-ի  տեսանյութում․

Ծնողները դատի կտան ԿԳՆ-ին. երեխաների հերթագրման առցանց համակարգը գործարկվեց թերություններով ու խափանումներով

Երեկ առավոտվանից՝ ժամը 9-ից, Կրթության և գիտության նախարարությունը գործարկեց դպրոցներում առաջին դասարանցիների գրանցման էլեկտրոնային համակարգը։ Ինչպեսև սպասվում էր, համակարգը գործարկվել է թերություններով, և երեկվանից հարյուրավոր դժգոհություններ են հնչում ծնողներից, ովքեր փորձում են իրենց դպրոցահասակ երեխաներին գրանցել համակարգում։ Համակարգը մե՛կ մուտքագրված տվյալները չի ճանաչում, մե՛կ խափանվում է՝ չդիմանալով, հավանաբար, միանգամից այդքան մուտքի։ «Համակարգը տարբեր պատասխաններ է… Կարդալ ավելին »