«Քոչարյանի դատավարությունը սոցիալական ցանցերում վերածվեց Արցախի դեմ դատավարության». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քոչարյանի դատավարությունը սոցիալական ցանցերում վերածվեց Արցախի դեմ դատավարության։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ներազգային ատելությունը հերթական անգամ բորբոքվեց ու կարծես թե կան մարդիկ, որոնք հենց դրան էին սպասում։

Կարծես թե սրանով այլ նպատակներ է հետապնդվում, կասկածը գնալով խորանում է։

1996-ին ընտրակեղծիքներով սկսված իշխանության համար պայքարը, որը կանգնեցվեց 1998-ին,՝ հիմնականում Վազգեն Սարգսյանի ջանքերով, այժմ նորից է բորբոքվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1998-ին Տեր-Պետրոսյանը իշխանության համար պայքարին տվեց գաղափարախոսական երանգ «Պատերազմ և խաղաղություն» հոդվածով, այժմ դրա հաջորդ փուլն ենք մտնում։

«Նոր Հայաստանի» շանսն էր փակել 1996-ի կեղծիքներով սկսված իշխանության պայքարի էջը։ «Նոր Հայաստանը» չհաջողվեց, «Հին Հայաստանում» կուտակված մաղձը հաղթեց։

Ինչևէ, Իմ Քայլի պատգամավորները, ինչպես ժամանակին Վազգեն Սարգսյանը, այժմ ընտրության առջև են կանգնել, կրել պատասխանատվությունը Արցախի հարցում ուրվագծվող քաղաքականության և դրա հետևանքների համար, թե տարանջատվել ու դառնալ ինքնուրույն։

Ընտրությունից փախչել չի հաջողվի, յուրաքանչյուրը պատասխանելու է իր ընտրության համապատասխան»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով