«Արցախի Նախագահների միջնորդությունը չի կարող մնալ անհետևանք». Խոսրով Հարությունյան

Խոսրով Հարությունյանը   ֆեյսբուքում գրել է.

«Արցախի Նախագահների միջնորդությունը չի կարող մնալ անհետևանք

Արցախի Հանրապետության գործող և նախկին Նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ներկայանալը ՀՀ Երկրոորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության այսօրվա նիստին, անշուշտ,
վկայում է հայկական երկու պետությունների վաղվա օրվա գործում պետական այդ այրերի սեփական բացառիկ պատասխանատվությունը գիտակցելու մասին:

Առանց խորը մեկնաբանություններին տրվելու հարկ է փաստել, որ այսօր, առավել քան երբևէ, Հայաստան – Արցախ հարաբերությունները քաղաքական շրջհայացության և հոգածության կարիք են զգում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արցախի Հանրապետության Նախագահների միջնորդությունը, ինչպես նաև նրանց ներկայանալը դատական նիստին չպետք է և չի կարող անհետևանք մնալ գլխավորապես քաղաքական ողջամտության, մարդկային բանականության և համազգայինը՝ ընթացիկ քաղաքական նպատակահարմարությունից վեր դասելու պարտադրանքով պայմանավորված: Այս պնդումը ավելի իրատեսական է ներկայանում հատկապես, երբ խոսքը վերաբերվում է միայն Նախագահ Քոչարյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը փոխելուն:

Մեծ իմաստով սա Հայաստան-Արցախ հարաբերություններին նոր, ավելի վստահելի և կառուցողական բնույթ հաղորդելու լավագույն հնարավորություն է , հատկապես նախընտրական Արցախի ներկա փուլում»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով