Ծառուկյանն առաջիկայում հանդես կգա սպառիչ պարզաբանմամբ. Իվետա Տոնոյան

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը տեղյակ է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից իրեն ուղարկված գրությունից և առաջիկայում հանդես կգա սպառիչ պարզաբանմամբ, Aysor. am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Տոնոյանը նշեց, որ ժամկետները հստակեցված չեն։ Ինչ վերաբերում է պարզաբանման գրավո՞ր, թե՞ բանավոր լինելուն, Տոնոյանը նշեց՝ այն կլինի ԱԺ ամբիոնից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ մի քանի օր տևած քննարկումներից հետո, երեկ գրությամբ դիմել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նկատելով, որ ԱԺ գործընկերների, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լայն հանրության շրջանում արդարացի մտահոգություններ և ողջամիտ կասկածներ են առաջացել վերջինիս կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ, մինչդեռ, Սահմանադրությամբ և օրենքներով ԱԺ պատգամավորին արգելվում է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով