Վահան Բադասյանն Արցախում ավտովթարի է ենթարկվել

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

«Իմ ընկեր, արցախցի հրամանատար, պատերազմի հերոս Վահան Բադասյանի հետ Արցախում կատարվածը բազում հարցեր է առաջացնում: Հուսամ` առաջիկա օրերին պատահարը վերապրած հրամանատարն ինքը հրապարակայնորեն կմանրամասնի դեպքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց դրանից անկախ` Արցախի իշխանությունները պարտավոր են մանրակրկիտ և բաց հետաքննություն անցկացնել և թափանցիկ ու համակողմանի հաշվետվություն ներկայացնել: Ելնելով պատահարի որոշ խիստ կասկածելի հանգամանքներից` կարող են լինել կասկածներ, որ ծանր ավտովթարը պատահականություն չէ: Բադասյանի հետ խոսեցի քիչ առաջ: Վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Փոխարենը` ծանր է ուղեկցի վիճակը:

Երկուսն էլ երևանյան հիվանդանոցներից մեկում են»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով