Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՀ ՊԲ

Մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել  ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:

Վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 Արցախի հանրապետության պաշտպանության նախարարություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով