ՍԻՄ-ի եւ Ռեֆորմիստների ղեկավարները կոնսուլտացիաներ անցկացրեցին

Այսօր ՍԻՄ կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ <Սահմանադրական իրավունք միություն> կուսակցության ղեկավար ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ  եւ <Ռեֆորմիստներ> կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱԻ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկրի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցերը, Արցախի շուրջ ձեւավորվող իրավիճակը: Կուսակցությունների նախագահները մտահոգություն հայտնեցին դատական համակարգի վերաբերյալ գործադիր իշխանության ոտնձգությունների կապակցությամբ, ինչպես նաեւ հասարակությանը պառակտելու նոր մարտահրավերների կապակցությամբ:

ՍԻՄ լրատվական ծառայություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով