Այսօր ՍԻՄ կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ <Սահմանադրական իրավունք միություն> կուսակցության ղեկավար ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ եւ <Ռեֆորմիստներ> կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱԻ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկրի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցերը, Արցախի շուրջ ձեւավորվող իրավիճակը: Կուսակցությունների նախագահները մտահոգություն հայտնեցին դատական համակարգի վերաբերյալ գործադիր իշխանության ոտնձգությունների կապակցությամբ, ինչպես նաեւ հասարակությանը պառակտելու նոր մարտահրավերների կապակցությամբ: