Պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում քաղաքացիներին դուրս գալ Ռոբերտ Քոչարյանի դեմ բողոքի ակցիայի․«Սիրելի հայրենակիցներ,
Չի կարելի թույլ տալ, որ Երևան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն Ղարաբաղի 2 նախագահների երաշխավորությամբ և 20-30 աջակիցների կողմից դատարանի բակում «Ազատություն հերոսին» ակցիաների ճնշման տակ:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը և պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել:
Այսօր ժամը 13:00 բոլորս դեպքի Նոր Նորքի դատարան»։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news