ՇՏԱՊ. Գլխավոր դատախազի մարդիկ գիշերն ահաբեկել են Գառնիկ Իսագուլյանին

Երեկ գիշերը ժամը երեքի մոտակայքում տարբեր համարներից Գառնիկ Իսագուլյանը ստացել է հեռախոսազանգեր, որտեղ հնչել են սպառնալիքներ Իսագուլյանի ու իր ընտանիքի հասցեին, մասնավորապես հետևյալ բովանդակությամբ. «Չհամարձակվես Արթուր Դավթյանի հասցեին որևէ քննադատություն հնչեցնել»: Գառնիկ Իսագուլյանն անմիջապես տեղեկացրել է ոստիկանությանն ու ԱԱԾ-ին: Ընթանում է քննություն:

Հիշեցնենք, որ երեկ Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Գառնիկ Իսագուլյանը, խոսելով Արթուր Դավթյանի մասին, վերջինիս հայացքը նույնացրել էր Սաֆարովի հայացքի հետ և նշել, որ Արթուր Դավթյանի գործողությունները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կարող է ուրախացնել թուրքերին:

hayeli.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով