Մեղադրյալի աթոռին պետք է լինեին Լևոն Տեր– Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը

Տարօրինակ չէ՞,որ մինչև այսօր չեմ հայտնել կարծիք Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման ու դատավարության մասին։

Դա ունի մեկ բացատրություն. մարտի 1-ի գործը ինձ համար դեռ լիարժեք բացահայտված չէ,թեև Նիկոլ Փաշինյանը ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց,ո ր այն բացահայտված է, ե երևի Քոչարյանին ձերբալալելն ու ամբողջ մեղքը նրա վրա բարդելը, ըստ Նիկոլի, բացահայտում էր։
Սակայն ես սպասում եմ իրական բացահայտմանը ու վստահ եմ՝ այս դատավարությունը կտա շատ հարցերի պատասխան։

Անկախ իմ վերաբերմունքից Քոչարյան անձի նկատմամբ՝ այնուամենայնիվ, ցանկանում եմ, որ հաղթի արդարությունը, քանի որ շուրջ 30 տարի ականատեսն ենք լինում շինծու դատավարությունների, զանգովի արդարադատության, 30 տարի է՝ գտնվում ենք դեղին մամուլի տիրապետության տակ. բոլոր փաստերը խեղաթյուրված այս տարիների ընթացքում ներկայացվել են հանրությանը, կարծում եմ՝ դա է պատճառը, որ մեր հասարակությունը զրկվել է օբեկտիվ մտածելու ու սթափ դատելու կարողությունից։
Ամեն տեսակ սուտ, կեղծիք, խաբեություն, որպես բացարձակ ճշմարտություն, տարիներ շարունակ լցրել են մեր ժողովրդի ուղեղը, ու բոլորը՝ հանուն շահի, դիրքի փողի, քանի որ ցանկացած անձ, խումբ, կուսակցություն, իր անձնական շահն է հետապնդել, այլ ոչ հանրայինն ու պետականը։

Հիմա տեսնենք,թե ինչ ընթացք կունենա դատավարությունը, թեև ի սկզբանե արդեն այն համարում եմ սխալ ու կողմնակալ, քանի որ հավասարապես մեղադրյալի աթոռին պետք է լինեին երկու կողմերը, նկատի ունեմ անկարգությունները հրահրող Լևոն Տեր– Պետրոսյան, Ալիկ Արզումանյան, Նիկոլ Փաշինյան, բայց ստացվում է՝ անկարգություն հրահրողները սրբի լուսապսակ ունեն, մեղավորը անկարգությունները կանխողներն են։
Ասածներս ճի՛շտ ընկալեք ու, խնդրում եմ, ժողովրդի անուն չտա՛ք ու չշահարկե՛ք 10 զոհերին։
Մարդիկ անկեղծ հավատքով դուրս են եկել պայքարի, նրանք չեն էլ իմացել, թե ինչ են կազմակերպում իրենց գլխին աթոռապաշտ մոլեռանդները։

Երկու կողմն էլ մեղավոր է հավասարապես, ժողովուրդն է տուժողը մշտապես։

Ուստի կոչ եմ անում
Սիրելի՛ ժողովուրդ, բավակա՛ն է թույլ տաք, որ ձեզ մանիպուլացնեն՝ հանուն իրենց շահի, իրենց պայմանավորվածությունների, մութ գործարքների։
Պաշտպան մի՛ կանգնեք ոչ մեկի, պաշտպանե՛ք արդարությունը ու կտեսնեք, թե ինչպես ամեն մեկը կստանա իր արժանի պատիժը։

Իրինա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

Ի՞նչպես չգնահատես Ռուսաստանի այս մարդասիրական քայլը.Վահան Բաբայան

23.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով