Հարգերի պաշտոնյաներ և լրագրող ընկերներ, խնդրում եմ ուշադրության անդրադարձնեք նաև այս խնդրին.Հայկ Կիսեբլյան

Հարգերի պաշտոնյաներ և լրագրող ընկերներ, խնդրում եմ ուշադրության անդրադարձնեք նաև այս խնդրին:

Նույնիսկ առանց մասնագիտական գիտելիքների և նույնիսկ «անզեն աչքով»՝ հասարակ «Գուգլ մափ»-ի նկարով էլ, մենք կարող ենք տեսնել, որ «ինչ-որ մեկը» իր «բախչան առաջ է տանում» և կամաց-կամաց մտնում, Արագածոտնի մարզի Հովհաննավան վանական համալիրի հազարամյա գերեզմանոց, որը հայտնի է 6-րդ դարից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի Հավելում նշեմ, որ այս պատմամշակութային տարածքը ևս գտնվում է Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանի պաշտոնավարման ներքո, նույն այն Մանուկ Մանուկյանի՝ որը իր որդու համար սեփականաշնորհել է Ամբերդ Ամրոցի արգելոցի մեջտեղում գտնվող, սակայն ինչ-որ անհասկանալի հանգամանքների հետևանքներում, այդ տարածքից դուրս հայտնված հողակտորը:

Ըստ որոշակի տեղեկությունների՝ Հովհաննավանքի վանական համալիրի բազմադարյա գերեզմանատունը մաս-մաս սեփականացնելու մեխանիզմը նույնպես, նույնն է ինչ Ամբերդինը, սեփականաշնորհած անձը ևս և կրկին, մշակույթի նախարարության պաշտոնյա է, կամ էլ եղել է նախկինում:

Լրագրող`Հայկ Կիսեբլյանի գրառումը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով