Ին՞չ է պատրաստվում անել Փաշինյանը իրեն պաշտպանող ու հավանաբար վճարվող, իրենց քննադատողներին սեռական բնույթի վերջին հայհոյանքները գրող ու սպառնացող՝ հազարավոր ֆեյքերի բանակի դեմ

Լրագրողները, որոնք վարչապետին ասուլիսի ժամանակ հարց են տալիս, թե ինչ եք պատրաստվում անել Ձեզ քննադատող ընդդիմադիր ու իբրև թե վճարվող ֆեյքերի դեմ, եթե իրենք իսկապես լրագրող էին և իրենց խնդիրը լրագրությունն էր, այլ ոչ թե վարչապետին հաճոյանալը, շողոքորթելը, պիտի նաև հարց տային, թե ինչ է պատրաստվում անել Փաշինյանը իրեն պաշտպանող ու հավանաբար վճարվող, իրենց քննադատողներին սեռական բնույթի վերջին հայհոյանքները գրող ու սպառնացող՝ հազարավոր ֆեյքերի բանակի դեմ:

Որովհետև լրագրողները պիտի որ վաղուց նկատած լինեին, որ Փաշինյանի էջում իրեն պաշտպանող օգտատերերի մեծ մասը ֆեյք-պրոֆիլներ են (նրա իրական աջակիցները արդեն բավականին քչցել են ու օրեցօր քչանում են), որ Փաշինյանին ցանկացած քննադատող համացանցում ենթարկվում է ագրեսիվ ֆեյքերի հարձակմանը, ընդ որում՝ հարձակվում են խմբերով ու կազմակերպված, այսինքն գործում է կազմակերպված սխեմա: Ու առնվազն կույր պետք է լինել դա չնկատելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու թերևս դա երեկվա միակ հարցն էր, որին Փաշինյանի տված պատասխանը ադեկվատ էր, որ ինքը ոչինչ չի պատրաստվում անել, որովհետև քննադատությունը ժողովրդավարության պարտադիր բաղադրիչներից մեկն է:

Նույնիսկ Փաշինյանին դուր չեկավ, թե ինչպես են լրագրողները փորձում իր աչքը մտնել:

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ` Կարեն Վարդանյան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով