Լրագրողները, որոնք վարչապետին ասուլիսի ժամանակ հարց են տալիս, թե ինչ եք պատրաստվում անել Ձեզ քննադատող ընդդիմադիր ու իբրև թե վճարվող ֆեյքերի դեմ, եթե իրենք իսկապես լրագրող էին և իրենց խնդիրը լրագրությունն էր, այլ ոչ թե վարչապետին հաճոյանալը, շողոքորթելը, պիտի նաև հարց տային, թե ինչ է պատրաստվում անել Փաշինյանը իրեն պաշտպանող ու հավանաբար վճարվող, իրենց քննադատողներին սեռական բնույթի վերջին հայհոյանքները գրող ու սպառնացող՝ հազարավոր ֆեյքերի բանակի դեմ:
Որովհետև լրագրողները պիտի որ վաղուց նկատած լինեին, որ Փաշինյանի էջում իրեն պաշտպանող օգտատերերի մեծ մասը ֆեյք-պրոֆիլներ են (նրա իրական աջակիցները արդեն բավականին քչցել են ու օրեցօր քչանում են), որ Փաշինյանին ցանկացած քննադատող համացանցում ենթարկվում է ագրեսիվ ֆեյքերի հարձակմանը, ընդ որում՝ հարձակվում են խմբերով ու կազմակերպված, այսինքն գործում է կազմակերպված սխեմա: Ու առնվազն կույր պետք է լինել դա չնկատելու համար:
Ու թերևս դա երեկվա միակ հարցն էր, որին Փաշինյանի տված պատասխանը ադեկվատ էր, որ ինքը ոչինչ չի պատրաստվում անել, որովհետև քննադատությունը ժողովրդավարության պարտադիր բաղադրիչներից մեկն է:
Նույնիսկ Փաշինյանին դուր չեկավ, թե ինչպես են լրագրողները փորձում իր աչքը մտնել:
Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ` Կարեն Վարդանյան