Загрузка...
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: Զուգահեռ բողոքի ակցիա է տեղի ունենում դատարանի դիմաց, որտեղ ցուցարարները բաժանվել են երկու խմբի՝ ընդդեմ և հանուն Քոչարյանի պաշտպանության:
Ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ակցիայի մասնակիցներից Վահան Զարոյանը «թավշյա հեղափոխությունից» հետո կարճ ժամանակահատված փոխմարզպետ է աշխատել։
Slaq.am—ի տեղեկություններով՝ Զարոյանը փոխմարզպետի ցանկալի աթոռին հասնելու համար դիպլոմ է կեղծել, ինչն էլ Փաշինյանը ներել չի կարողացել ու նրան ազատել է զբաղեցրած պաշտոնից։
Դիպլոմ կեղծելու համար Վահան Զարոյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։