Ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ակցիայի մասնակցի դեմ քրեական գործ է հարուցված՝ դիպլոմ կեղծելու համար.Slaq.am

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: Զուգահեռ բողոքի ակցիա է տեղի ունենում դատարանի դիմաց, որտեղ ցուցարարները բաժանվել են երկու խմբի՝ ընդդեմ և հանուն Քոչարյանի պաշտպանության:

Ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ակցիայի մասնակիցներից Վահան Զարոյանը «թավշյա հեղափոխությունից» հետո կարճ ժամանակահատված փոխմարզպետ է աշխատել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Slaq.amի տեղեկություններով՝ Զարոյանը փոխմարզպետի ցանկալի աթոռին հասնելու համար դիպլոմ է կեղծել, ինչն էլ Փաշինյանը ներել չի կարողացել ու նրան ազատել է զբաղեցրած պաշտոնից։

Դիպլոմ կեղծելու համար Վահան Զարոյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով