Երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը մեկնելու է ԱՄՆ, հանդիպումներ է ունենալու մի շարք պաշտոնյաների՝ այդ թվում ЦРУ-ի և ФБР-ի ղեկավարների հետ

Երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը մեկնելու է ԱՄՆ, հանդիպումներ է ունենալու մի շարք պաշտոնյաների՝ այդ թվում ЦРУ-ի և ФБР-ի ղեկավարների հետ։

Տասնյակ զանգեր եմ ստացել լրագրողներից, մեկնաբանելու խնդրանքով։ Չէի մեկնաբանում, քանի որ սպասում էի ԱԽ կողմից լուրը հերքելուն, կամ հաստատելուն։ Հերքում չեղավ։ Հպարտանում և պարծենում եմ մեր ԱԽՔ-ով։ Նա կլինի նախագահ Տեր-Պետրոսյանից հետո առաջին հայ բարձրաստիճան պաշտոնյան, ով կհանդիպի ЦРУ-ի ղեկավարի հետ՝ 1994 թվականից ի վեր։ Անհամբեր սպասում եմ հանդիպմանը։ Այցին կանդրադառնամ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս հեղափոխության վերաբերյալ պռեզենտացիաներ անել Մարշալ Ֆոնդի տիպի հաստատություններում, այլ ոչ թե պաշտոնյաների մոտ, որ հետո չասեն “կարևոր հարցեր առաջ քաշելու ու քննարկելու փոխարեն ԱԽ-ում հեղափոխության մասին պռեզենտացիա էր անում, կարծես մեզ դա շատ հետաքրքիր էր”։

Առայժմ այսքանը։

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով