Daily Archives: 19.04.2019

#sutNikol-ը ջնջողներին բերման են ենթարկել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5 անդամ բերվել է ոստիկանություն՝ վարչական իրավախախտում կատարելու համար: Նրանք սպիտակ ներկով ջնջել են Երևանի փողոցներում ասֆալտի վրա #SutNikol գրությումբ գրաֆիտիները։ Հիշեցնենք, որ #SutNikol նախաձեռնության անդամներն ապրիլի 1-ից ակցիա են իրականացնում` Երևանի և 9 քաղաքների փողոցներում #SutNikol գրառումն անելով։  

Վարչապետը ստորագրել է Սանասարյանի պաշտոնավարումը դադարեցնելու հրամանը

Hraparak.am-ը գրում է. Լուրեր են շրջանառվում, որ վարչապետը մերժել է ԱԱԾ պետի միջնորդությունը՝ Դավիթ Սանասարյանի պաշտոնավարումը դադարեցնելու մասին, սակայն մենք տեղեկացանք, որ միջնորդությունը հարգվել է՝ վարչապետը ստորագրել է հրամանը։

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ ԱՐՑԱԽՈՒՄ․ 18-ԱՄՅԱ ՏՂԱՆ ԱՆՏԱՌՈՒՄ ՍՊԱՆԵԼ Է 10 ՏԱՐԵԿԱՆ ԵՂԲՈՐԸ

Օրերս ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախում. 18 տարեկան տղան սպանել է 10-ամյա եղբորը։ Ըստ տեղանքում շրջանառվող խոսակցությունների՝ նա եղբորը տարել է անտառ, հենց այնտեղ էլ առանձնակի դաժանությամբ սպանությունը կատարել։ Մինչ այդ նրա մոտ հոգեկան շեղումներ չեն նկատել։ Ավելի ուշ Արցախի ոստիկանությունը դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշված է․ «Սույն թվական ապրիլի 13-ին… Կարդալ ավելին »

Գնդակահարեք կամ կախեք․ դատելը քիչ է․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Երեկ, խորհրդարանական քննարկումների ժամանակ, «Իմ Քայլը» դաշինքի բավականին պատկառելի տարիք ունեցող պատգամավորը ԱԺ ամբիոնից առաջարկեց, որ այն քաղաքացիները, ովքեր չեն կարողանում մարել իրենց վարկերը, մի քանի անգամ վարկերը չմարելու դեպքում՝ գործերը քրեականացնել։ Սա ուղղակի մեջբերում է պատգամավորի խոսքից։ Այսինք, պատգամավորն առաջարկում է, որ եթե քաղաքացին, ով… Կարդալ ավելին »

Դատախազությունը՝ մամուլում հրապարակված տեղեկությունների վերաբերյալ

ՀՀ դատախազի խորհրդական  Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Մամուլում այսօր տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ ՊԵԿ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթմամբ խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՊԵԿ… Կարդալ ավելին »

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Գյումրիի սահմանապահ ջոկատի աշխատակիցները Մեղրաշատ համայնքի մոտակայքում ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 16-ին: Ինչպես  հայտնում են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, դեպքի հանգամանքները պարզելու ընթացքում սահմանախախտը  հայտնել է, որ Թուրքիայի քաղաքացի է և թաքնվում է… Կարդալ ավելին »

Վաղը Ազատության հրապարակում նշվելու է «Մարիխուանայի միջազգային օրը»

Ֆեյսբուքում ստեղծվել է իրադարձություն՝ «Մարիխուանայի միջազգային օր» խորագրով: Որպես կազմակերպիչ՝ նշվում է Գարիկ Թադևոսյանը, ում ֆեյսբուքյան գլխավոր նկարում կանեփի տերևների ֆոնին գրված է՝ #ԵսԷլ և «Ապաքրեականացում»: Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան իրադարձությանը, ապա դրա գլխավոր լուսանկարն իրազեկում է կանեփի օգտագործման եղանակների մասին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ապրիլի 20-ը մարիխուանայի միջազգային օրն է։ Այդ օրը աշխարհի բազմաթիվ քաղաքներում… Կարդալ ավելին »

Պետք է Նիկոլ Փաշինյանին դատեն ոչ թե դրսի ելույթներով, այլ հայրենիքում արվող քայլերով․ Ռոբերտ Քոչարյան

«EurActiv» կայքը հրապարակել է անազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանի հոդվածը, որում ՀՀ երկրորդ նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում է իշխանության չարաշահման համար։ «Դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկու օր առաջ երկրորդ անգամ ձերբակալվելուց հետո, ես շարունակում եմ ապօրինաբար բանտում պահվել՝ սպասելով դատավարության մեկնարկին: Ինձ արգելել են երկրից դուրս գալ, զրկել են Սահմանադրությամբ երաշխավորված նախագահական անձեռնմխելիությունից, հիմնարար իրավունքներից, ինձ թույլ չեն… Կարդալ ավելին »

Սասուն Միքայելյանը փակ տեղեկատվություն է փոխանցում Ադրբեջանին․ armdaily. am

Առաջին գիծը հազիվ պահելու մասով Սասուն Միքայելյանի հայտարարությունը շատ վատ է ընդունվել բանակում, ոլորտի պաշտոնյաները մինչեւ հիմա գրում-ջնջում են, թե ինչպես արձագանքել սրան։ Այս մասին գրում է armdaily. am-ը։ Լրատվականը նշում է, որ ըստ էության՝ Սասուն Միքայելյանը տեղեկություններ է հաղորդել այն մասին, որ երկրորդ, երրորդ գծում ծառայություն չի արվում, ինչը ռազմական առումով սխալ ձևակերպում է։… Կարդալ ավելին »

Փաշինյանի հերթական քմահաճույքն արժի 63 միլիոն 400 հազար դրամ

Փաշինյանի հերթական քմահաճույքն արժի 63 միլիոն 400 հազար դրամ Այսօր համացանցում բուռն քննարկումների առիթ է դարձել Նիկոլ Փաշինյանի նստավայրի վերանորոգման թեման: Այն բուռն չէր քննարկվի, եթե նախկինում Փաշինյանը նման երեևույթների հանդեպ մշտապես դեմ չարտահայտվեր՝ պատճառաբանելով, որ երկրի՝ ծանր սոցիալ տնտեսական իրավիճակի պարագայում բյուջեից մսխվում են գումարներ: Երկիրը այսօր էլ գտնվում է ծանր տնտեսական վիճակում, օր… Կարդալ ավելին »