Սասուն Միքայելյանը փակ տեղեկատվություն է փոխանցում Ադրբեջանին․ armdaily. am

Առաջին գիծը հազիվ պահելու մասով Սասուն Միքայելյանի հայտարարությունը շատ վատ է ընդունվել բանակում, ոլորտի պաշտոնյաները մինչեւ հիմա գրում-ջնջում են, թե ինչպես արձագանքել սրան։ Այս մասին գրում է armdaily. am-ը։

Լրատվականը նշում է, որ ըստ էության՝ Սասուն Միքայելյանը տեղեկություններ է հաղորդել այն մասին, որ երկրորդ, երրորդ գծում ծառայություն չի արվում, ինչը ռազմական առումով սխալ ձևակերպում է։ Երկրորդ, եթե անգամ մեր զինվորները առաջին գիծը մի կերպ են պահում, ապա Սասուն Միքայելյանը իրավունք չուներ նման տեղեկատվություն ԱԺ-ից հրապարակայնորեն արտահայտելու՝ հաշվի առնելով իր կարգավիճակը, ԵԿՄ նախագահ լինելու հանգամանաքը, այս ամենը անվտանգության սպառնալիք է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ երկրորդ, երրորդ գծի մասին տեղեկատվությունը առհասարակ գաղտնիություն պարունակող տեղեկություն է, մի խոսքով՝ Սասուն Միքայելյանը հակառակորդին մեծաքանակ փակ տեղեկատվություն է փոխանցել։

Լրատվամիջոցը նշում է՝ ՊԲ բարձրաստիճան օղակներից վստահեցնում են, որ ամեն դեպքում Արցախում պաշտպանական գիծը ամենաանխոցելիներից է, որի մասին լավագույն գիտեն Ադրբեջանում, տարօրինակ է, որ Սասուն Միքայելյանը ոչ միայն փակ տեղեկատվություն է փոխանցում, այլ առհասարակ չի տիրապետում մեր անվտանգության համակարգերին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով