ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ ԱՐՑԱԽՈՒՄ․ 18-ԱՄՅԱ ՏՂԱՆ ԱՆՏԱՌՈՒՄ ՍՊԱՆԵԼ Է 10 ՏԱՐԵԿԱՆ ԵՂԲՈՐԸ

Օրերս ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախում. 18 տարեկան տղան սպանել է 10-ամյա եղբորը։ Ըստ տեղանքում շրջանառվող խոսակցությունների՝ նա եղբորը տարել է անտառ, հենց այնտեղ էլ առանձնակի դաժանությամբ սպանությունը կատարել։ Մինչ այդ նրա մոտ հոգեկան շեղումներ չեն նկատել։

Ավելի ուշ Արցախի ոստիկանությունը դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշված է․ «Սույն թվական ապրիլի 13-ին հաղորդագրություն էինք տարածել` ս.թ.ապրիլի 12-ին ժամը 11։00-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում Շահումյանի շրջանի բնակիչ, 2009թ.ծնված Վ. Գ-ի սպանության վերաբերյալ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ս.թ ապրիլի 13-ին Վ.Գ-ի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա հարազատ եղբայրը` 2001թ.ծնված Ս.Գ-ն։ Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուրը՝hraparak.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով