«Օրինաչա՞փ է արդյոք, որ ՊԵԿ պարգևավճարները գրեթե նույնքան են, որքան Գյումրու բյուջեն». հարց վարչապետին

ԳԱԼԱ-ի լրագրողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով աշխատանքային այցով Գյումրիում էր, հարցրեց, թե ինչպես է վերաբերվում փաստին, որ ՀՀ ՊԵԿ պարգևավճարները՝ ավելի քան 2 մլրդ, գրեթե հավասար են Գյումրու տարեկան բյուջեին:

Սա օրինաչա՞փ է, տրամաբանակա՞ն է, հարցրեց մեր լրագրողը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի պատասխան Փաշինյանն ասաց.

«Եթե հաշվի առնենք, որ այդ գերատեսչության վրա խնդիր է դրված 40 մլրդ և ավելի գումար հավաքել, պետական եկամուտներ ապահովել, որը պետք է ապահովվի: Դա ինչի համար է տրվել, դա տրվել է ի պատասխան այն գործողության, որի արդյունքում մենք 40 մլրդ գերակատարում ենք ունենում, որի արդյունքում ուսուցիչների աշխատավարձն է բարձրանում, այդ թվում գյումրեցի, որի արդյունքում նաև զինծառայողների աշխատավարձն է բարձրանում, այդ թվում գյումրեցի, մենք ճանապարհ ենք նորոգելու, այդ թվում Գյումրիի ճանապարհներ, որի արդյունքում 10 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր ենք իրականացնում, այդ թվում Գյումրիում»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով